Իրանը հրադադարի երկարաձգման հարցով չի դիմել ԱՄՆ–ին. ԶԼՄ

Զինված ուժերի ներկայացուցիչը հայտարարել է` Թեհրանը ԱՄՆ-ին և Իսրայելին ևս մեկ դաժան դաս կտա, եթե նրանք որոշեն հարվածներ հասցնել Իրանին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի – Sputnik. Թեհրանը Վաշինգտոնին չի խնդրել, որ երկարաձգի հրադադարի ռեժիմը։ Այս մասին հայտնում է իրանական «Tasnim» գործակալությունը։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Պակիստանի խնդրանքով որոշել է երկարաձգել հրադադարը, բայց Իրանի ծովային շրջափակումը կշարունակվի։
«Իրանը ամերիկյան կողմին հրադադարի երկարաձգման դիմում չի փոխանցել»,- գրում է գործակալությունը։
«Մեր զինված ուժերն արդեն վաղուց 100%-անոց մարտական պատրաստվածության վիճակում են։ Այնպես որ Իրանի դեմ ագրեսիայի կամ ցանկացած գործողության դեպքում նրանք անմիջապես կործանարար հարված կհասցնեն նախապես որոշված թիրախներին և ԱՄՆ-ին ու Իսրայելին ևս մեկ՝ ավելի դաժան դաս կտան»,-ասել է Զոլֆաղարին։
Հիշեցնենք` ԱՄՆ–ն ու Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին հարվածներ հասցնել Իրանին։ Ապրիլի 8-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը համաձայնեց երկու շաբաթով դադարեցնել Իրանի ուղղությամբ հարվածները և հավաստիացրեց, որ հրադադարը կլինի երկկողմանի։ Թեհրանն էլ հայտարարեց, որ ԱՄՆ-ի հետ բանակցություններ կսկսի Իսլամաբադում (Պակիստան) իրանական կողմի առաջարկած 10 կետերի շուրջ։
Ապրիլի 12-ին հայտնի դարձավ, որ բանակցություններն արդյունք չեն տվել, պատվիրակությունները հեռացել են Պակիստանից։ Միջնորդները փորձում են բանակցությունների նոր փուլ կազմակերպել։