Երկու մարդու մարմին է դուրս բերվել Սիզրանում բնակելի շենքի փլատակներից

Փլատակներից երկու մարդու մարմին են դուրս բերել Սիզրանում
Ավելի վաղ շենքի մի մասը փլուզվել էր ուկրաինական ԱԹՍ-ների հարձակման հետևանքով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի - Sputnik. Փլատակներից երկու մարդու մարմին են դուրս բերել Սիզրանում, որտեղ ուկրաինական ԱԹՍ-ների հարձակման հետևանքով տեղի էր ունեցել շենքի մուտքի մասնակի փլուզում։
Տեղական իշխանությունների հաղորդմամբ՝ փլուզման հետևանքով վնասվածքներ է ստացել 12 մարդ։
Առավոտյան քաղաքը ենթարկվել էր ուկրաինական ԱԹՍ-ների հարձակմանը։ Երկու շենք վնասվել էր, դրանցից մեկում փլուզվել էր մուտքը։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։