Արմեն Գրիգորյանը հանդիպել է Թուրքիայի նախկին նախագահ Աբդուլահ Գյուլին

Արմեն Գրիգորյանը հանդիպել է Թուրքիայի նախկին նախագահ Աբդուլահ Գյուլին
ՀՀ ԱԽ քարտուղարը Հունաստանում տնտեսական համաժողովի շրջանակում մասնակցում է պանելային քննարկման։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի - Sputnik. ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Թուրքիայի 11-րդ նախագահ Աբդուլահ Գյուլի հետ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԽ քարտուղարի գրասենյակը։
Նշենք, որ Գյուլը Թուրքիայի առաջին նախագահն էր, որ 2008թ–ին այցելեց ՀՀ` «ֆուտբոլային դիվանագիտության» շրջանակում։
«Հանդիպումը տեղի է ուենցել ապրիլի 22-ին, «Դելֆի տնտեսական ֆորում»-ի շրջանակում։ Զրուցակիցները մտքեր են փոխանակել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ»,- ասված է հաղորդագրությունում։
Հիշեցնենք, որ Արմեն Գրիգորյանը աշխատանքային այցով Հունաստանի Դելֆի քաղաքում է, նա տնտեսական համաժողովի շրջանակում մասնակցում է «Ռազմավարական բաժանարար գծեր. հակամարտությունների կառավարում և դիմակայունության ձևավորում Եվրոպայի արևելյան հարևանության գոտում» խորագրով պանելային քննարկմանը։ Քննարկմանը մասնակցում են նաև Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը, Հունաստանի վարչապետի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Թանոս Դոկոսը և Մոլդովայի նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Ստանիսլավ Սեկրիերուն: