Ուղևորը սթափ չի եղել․ ոստիկանությունը՝ ավտոբուսի վարորդին դանակահարելու մասին

Այժմ ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի - Sputnik. Երևանի թիվ 8 երթուղին սպասարկող ավտոբուսի վարորդին դանակահարած անձը, նախնական տեղեկություններով, ոչ սթափ վիճակում է եղել։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց ՀՀ ՆԳ նախարարի մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը։
«Ըստ նախնական տեղեկությունների՝ վեճ է ծագել ուղևորի և վարորդի միջև։ Նախնական տվյալներով՝ ուղևորը եղել է ոչ սթափ վիճակում և դանակով հարված է հասցրել վարորդին»,- ասաց Սարգսյանը։
Ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։
Հիշեցնենք, որ դեպքը տեղի է ունեցել ապրիլի 20-ին, ուշ երեկոյան՝ Հալաբյան փողոցում։ Վարորդը տեղափոխվել է հիվանդանոց։