Տավուշում ոստիկանները ինքնաձիգներ, նռնականետի արկեր և փամփուշտներ են հայտնաբերել

Ոստիկանությունը հորդորում է ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնել քրեական պատասխանատվությունից խուսափելու համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի – Sputnik. Տավուշի մարզի Ազատամուտ գյուղում ոստիկանները ինքնաձիգներ, նռնականետի արկեր և փամփուշտներ են հայտնաբերել։ Այս մասին հայտնում է ՆԳՆ ոստիկանությունը։
«Ապրիլի 17-ին ոստիկանություն զանգած քաղաքացին հայտնել է, որ Ազատամուտ գյուղի հարակից դաշտում գտնվող կիսաքանդ շինության մոտ զենք-զինամթերք է թողել։ Քրեական ոստիկանները նշված վայրում հայտնաբերել են «ԱԿ» տեսակի ինքնաձիգ, «ՏՕԶ» տեսակի ակոսափող հրացան, նռնականետի 8 արկ, նռնականետի արկի 17 լիցքավորիչ և տարբեր տրամաչափի 1655 փամփուշտ»,– ասված է հաղորդագրությունում։
Ոստիկանությունը հորդորում է ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնել քրեական պատասխանատվությունից խուսափելու համար։
Սպառազինության հանդեսին այն, ինչ ուզում ենք քողարկել, կքողարկենք. Փաշինյան