ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի - Sputnik. Նորավան-Լծեն-Տաթև ավտոճանապարհին քարաթափում է տեղի ունեցել։ Տեղեկությունը հայտնում են Ճանապարհային դեպարտամենտից։
Ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Գերատեսչությունից հայտնում են, որ ճանապարհը սպասարկող ընկերության կողմից կատարվում են մաքրման աշխատանքներ։