Աշխարհի ամենամեծ այսբերգը փշրվել է. լուսանկարներ

A23a-ի փշրվելը նշանավորում է անտարկտիկական հետազոտությունների պատմության մեջ առանձին այսբերգի դիտարկման ամենաերկար ցիկլերից մեկի ավարտը։
Sputnik
Աշխարհի ամենամեծ այսբերգ համարվող A23a-ն 40 տարվա դրեյֆից հետո Հարավային օվկիանոսում ամբողջությամբ փշրվել է և փոքրացել գրեթե 100 անգամ։ Այս մասին հայտնել է Արկտիկայի և Անտարկտիկայի գիտահետազոտական ինստիտուտը։
Դեռ նախորդ տարի այս այսբերգն ամենամեծն էր աշխարհում, սակայն սեպտեմբերին զրկվեց այդ կարգավիճակից։ Հունվարին մակերեսը կազմում էր մոտ 1,3 հազար քառակուսի կիլոմետր, իսկ այսօրվա դրությամբ չի գերազանցում 50 քառակուսի կիլոմետրը։
1 / 6

A23a այսբերգը Ֆիլչների շելֆային սառցադաշտից պոկվել է 1986 թվականին

2 / 6

1986 թվականին այսբերգի մակերեսը կազմում էր 4 170 քառ. կմ

3 / 6

A23a այսբերգը՝ ՆԱՍԱ-ի Aqua արբանյակի լուսանկարում, 2025 թվականի հունվարի 15-ին Անտարկտիդայի ափերի մոտ

4 / 6

Ինստիտուտի գիտնականները հետևել են այսբերգի ճակատագրին դրա գոյության ընթացքում

5 / 6

Աշխարհի ամենամեծ այսբերգը 2025 թվականի դեկտեմբերին՝ NASA-ի լուսանկարում

6 / 6

Սառցե հսկան 40 տարվա դիտարկումների ընթացքում կորցրել է իր նախնական մակերեսի 99%-ը և փշրվել է մանր բեկորների

Անտարկտիդայում Սանկտ Պետերբուրգի չափ այսբերգ է պոկվել սառցադաշտից. տեսանյութ