500–դրամանոց մետաղադրամները շարունակում են մնալ շրջանառության մեջ. ԿԲ

Արհեստական բանականությամբ գեներացված 500 դրամանոց մետաղադրամների պատկեր
ԿԲ–ն հայտնել է, որ շրջանառությունից դուրս են բերվել միայն 2-րդ սերնդի որոշ թղթադրամներ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի - Sputnik. 500–դրամանոց մետաղադրամները շարունակում են մնալ շրջանառության մեջ։ Քաղաքացիների շրջանում առաջացած հարցադրումների ֆոնին նման հայտարարություն է տարածել ՀՀ Կենտրոնական բանկը։
Երկրի գլխավոր ֆինանսական կառույցը նշել է, որ 500 դրամ անվանական արժեքով մետաղադրամը շարունակում է մնալ շրջանառության մեջ և պահպանում է օրինական վճարամիջոցի իր կարգավիճակը։
Հայտարարության համաձայն՝ շրջանառությունից դուրս են բերվել միայն 2-րդ սերնդի որոշ թղթադրամներ, և այդ որոշումը որևէ կերպ չի վերաբերում մետաղադրամներին։
Ապրիլի 15-ից հետո քաղաքացիները «հին» թղթադրամները կարող են անվճար փոխանակել նորերի հետ․ ԿԲ
Պաշտոնական տեղեկատվությամբ՝ ՀՀ բոլոր մետաղադրամները քաղաքացիները կարող են օգտագործել առանց սահմանափակման՝ առօրյա վճարումների ընթացքում։