Ծանրորդ Գառնիկ Չոլաքյանը դարձավ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն

Հայաստանն առաջին մեդալն է նվաճում Բաթումում ընթացող առաջնությունում:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի – Sputnik. Ծանրորդ Գառնիկ Չոլաքյանը նվաճեց Եվրոպայի առաջնության փոխչեմպիոնի կոչումը։ Լուրը հայտնում է Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան։
«Տղամարդկանց 60 կգ քաշային կարգում Գառնիկ Չոլաքյանը պոկում վարժությունում գլխավերևում պահեց 120 կգ ու 124 կգ: Այս վարժությունում նա երկրորդն էր: Հրում վարժությունում Չոլաքյանը հաջորդաբար բարձրացրեց 145 կգ, 150 կգ: Այս ձևում նա երրորդն էր: Երկամարտի 274 կգ արդյունքով` Գառնիկ Չոլաքյանը դարձավ Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր»,– ասված է հաղորդագրությունում:
Սա Հայաստանի առաջին մեդալն է Եվրոպայի առաջնությունում, որն ընթանում է Բաթում քաղաքում։