Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

ՀՕՊ ուժերը Ռուսաստանի տարածաշրջաններում խոցել են ևս 33 ուկրաինական անօդաչու. ՊՆ

ՌԴ հակաօդային պաշտպանության ուժերը երկրի մի շարք տարածաշրջաններում և Սև ծովի ջրային տարածքում 7 ժամում որսացել և ոչնչացրել են 33 ուկրաինական անօդաչու թռչող սարք:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի - Sputnik․ Այսօր ՌԴ հակաօդային պաշտպանության ուժերը Բելգորոդի, Կուրսկի մարզերի, Ղրիմի և Սև ծովի ջրային տարածքներում խոցել են 33 ուկրաինական անօդաչու թռչող սարք։ Տեղեկությունը հայտնել է ՌԴ ՊՆ-ն։
«Ապրիլի 20-ին` Մոսկվայի ժամանակով ժամը 08:00-15:00-ն ընկած ժամանակահատվածում, ՀՕՊ-ի հերթապահ միջոցները Բելգորոդի, Կուրսկի մարզերի, Ղրիմի Հանրապետության և Սև ծովի տարածքներում որսացել և ոչնչացրել են ուկրաինական 33 անօդաչու թռչող սարք», - ասված է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։