ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի – Sputnik. Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության Գորլիվկա բնակավայրի վրա Ուկրաինայի զինված ուժերի անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով հասարակական տրանսպորտի վարորդ է վիրավորվել, հայտնում է քաղաքապետ Իվան Պրիխոդկոն։
«Հասարակական տրանսպորտի վարորդը վիրավորվել է Գորլիվկայի Կալինինսկի շրջանում՝ Ուկրաինայի զինված ուժերի անօդաչու թռչող սարքից պայթուցիկ սարքի ընկնելու հետևանքով», - գրել է քաղաքապետը Telegram-ում։
Նա հավելել է, որ վնասվել է հասարակական տրանսպորտի մեկ մեքենա։
Գորլիվկան գտնվում է Դոնեցկից 50 կիլոմետր հյուսիս։ Քաղաքում են գտնվում «Ստիրոլ» քիմիական կոնցեռնը և ածխի արդյունահանման ընկերությունները։ Այն ԴԺՀ-ի ամենամեծ բնակավայրերից մեկն է. Դոնբասում հակամարտությունից առաջ Գորլիվկայի բնակչությունը կազմել է ավելի քան 250,000 մարդ։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։