ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի - Sputnik. Մալխաս Ամոյանը ճանաչվել է 2025 թվականի՝ Եվրոպայի հունահռոմեական ոճի լավագույն ըմբիշ։ Տեղեկությունը հայտնում են Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից։
Որոշումը կայացվել է Ըմբշամարտի եվրոպական կոնգրեսի ընթացքում։
Արմեն Բաբալարյանն էլ ճանաչվել է 2025 թվականի՝ Եվրոպայի հունահռոմեական ոճի ըմբշամարտի լավագույն մարզիչ։
Հիշեցենք՝ Մալխաս Ամոյանը 2025 թվականի ապրիլին Բրատիսլավայում դարձել է Եվրոպայյի քառակի, սեպտեմբերի 19-ին՝ աշխարհի կրկնակի չեմպիոն։