Երևանի Փոքր կենտրոնը հոսանքազրկել է

Մայրաքաղաքի Կենտրոն վարչական շրջանի ավելի, քան 10 փողոց մոտ մեկ ժամ է` հոսանքազրկվել է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի – Sputnik. Երևանի փոքր կենտրոնը հոսանքազրկվել է։ Ինչպես Sputnik Արմենիային հայտնեցին «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունից` ներկա պահին անջատվել է բարձր լարման 2 ուղղություն։
«Մինչև երկու ժամվա ընթացք է նշվել։ Աշխատանքների ընթացքից է կախված, թե երբ կմիացվի էլեկտրաէներգիան. եթե խնդիր չառաջանա, ապա հնարավոր է` ավելի շուտ էլ էլեկտրաէներգիան միացվի»,– նշեցին ՀԷՑ–ից։
Դեմիրճյան, Ղազար Փարպեցի, Սարյան, Ամիրյան, Պուշկին, Մաշտոց, Լուսավորիչ, Թումանյան, Վարդանանց, Հանրապետության փողոցների և հարակից հասցեներում գրանցվել են վթարային անջատումներ և իրականացվում են վթարավերականգնողական աշխատանքներ։