Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

Ուկրաինական ԱԹՍ–ները հարձակվել են Սամարայի արդյունաբերական ձեռնարկությունների վրա. մարզպետ

Տեղում աշխատում են արտակարգ ծառայությունների ներկայացուցիչները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի – Sputnik. Ուկրաինայի զինված ուժերի ԱԹՍ–ները հարձակվել են Սամարայի մարզի Նովոկույբիշևսկի և Սիզրանի արդյունաբերական ձեռնարկությունների վրա։ Տեղեկությունը հայտնել է մարզպետ Վյաչեսլավ Ֆեդորիշչևը:
«Արձանագրվել են պայթյուններ Նովոկույբիշևսկի և Սիզրանի արդյունաբերական ձեռնարկություններում։ Նախնական տվյալներով՝ տուժածներ չկան», - Мах-ի իր ալիքում գրել է պաշտոնյան։
Տեղում աշխատում են արտակարգ ծառայությունները, ծավալվել են օպերատիվ շտաբներ։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։