Ճակատագրական գոտեմարտեր. Երևանի Ռուսական տանը նշվել է պատմական ժառանգության օրը

Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրը սահմանվել է ՅՈւՆԵՍԿՕ-ի կողմից և նշվում է 1984 թվականի ապրիլի 18-ից։
Sputnik
Հուշարձանների պահպանության միջազգային օրը Երևանում Ռուսական տանը նշվեց առցանց քարտեզի ներկայացմամբ:
Առցանց քարտեզի շնորհանդեսը Երևանում Ռուսական տանը
Գիտական և փորձագիտական բացառիկ աշխատանքի շնորհանդեսի առիթով հավաքվել էին հայ և ռուս գիտնականներ, փորձագետներ, հասարակական գործիչներ, ստեղծագործ անհատներ և բուհերի դասախոսներ:
Առցանց քարտեզի շնորհանդեսը Երևանում Ռուսական տանը
Մշակութային և ռազմական ժառանգության Ռուս-հայկական ատլասը երկրի քարտեզում պատկերում է 60 աշխարհագրական կետեր, որտեղ թվային ձևաչափով արտացոլված են Հայաստանի և Ռուսաստանի ժողովուրդներին կապող անցյալի նշանակալի իրադարձությունները:
«Կարևոր է հիշել մեր պատմությունը և համատեղ անցյալը, քանի որ և՛ ռուս, և՛ հայ ժողովուրդները հպարտանալու շատ բան ունեն։ Այս ինտերակտիվ ձևաչափը, որը նախատեսված է թվային տեխնոլոգիաներին ծանոթ երիտասարդ սերնդի համար, թույլ է տալիս նրանց համատեղել Հայաստան զբոսաշրջային այցը մեր ժողովուրդներին միավորող պատմական իրադարձությունների հիշատակման հետ», - նշեց Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան նախարար-խորհրդական Դմիտրի Լիցկայը։
Նախագծի նախաձեռնող՝ Հայաստանում Ռոսսոտրուդնիչեստվոյի ղեկավար Վադիմ Ֆեֆիլովի խոսքով՝ ամեն ինչ սկսվել է Հայաստան կատարած իր առաջին այցից առաջ։ Երկրի պատմության մեջ խորանալով՝ ինքը զգացել է, թե դարերի ընթացքում ինչքան արյուն է թափվել հայրենիքի համար։
Վադիմ Ֆեֆիլով
Ռուս-հայերեն մշակութային և ռազմական ժառանգության ատլասը կարող եք գտնել այստեղ։
Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրը սահմանվել է ՅՈւՆԵՍԿՕ-ի կողմից և նշվում է 1984 թվականի ապրիլի 18-ից։