Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

Գիշերը 258 ուկրաինական ԱԹՍ է խոցվել Ռուսաստանի շրջանների վրա. ՌԴ ՊՆ

Անօդաչու թռչող սարքեր են խոցվել նաև ՂրիմիՀանրապետության, Սև և Ազովի ծովերի ջրային տարածքներում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի - Sputnik. ՀՕՊ ուժերը անցած գիշերվա ընթացքում ՌԴ տարածաշրջանների և Ազովի ու Սև ծովերի ջրային տարածքների վրա խոցել են 258 ուկրաինական անօդաչու թռչող սարք։ Այս մասին այսօր հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը:
«Ապրիլի 17-ի ժամը 20.00-ից (Մոսկվայի ժամանակով – խմբ.) մինչև ապրիլի 18-ի ժամը 08.00-ն ՀՕՊ-ի հերթապահ միջոցները որսացել և ոչնչացրել են ինքնաթիռային տիպի 258 ուկրաինական անօդաչու թռչող սարքեր Աստրախանի, Բելգորոդի, Բրյանսկի, Լենինգրադի, Նովգորոդի, Պսկովի, Ռոստովի, Վոլգոգրադի, Վորոնեժի, Կուրսկի, Սամարայի, Սարատովի, Սմոլենսկի, Տամբովի, Ուլյանովսկի մարզերի, Կրասնոդարի երկրամասի, Ղրիմի Հանրապետության տարածքներում, ինչպես նաև Ազովի ու Սև ծովերի ջրային տարածքներում», - ասվում է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։