ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի - Sputnik. Ֆրանսիայի Անտոնի քաղաքում այսօր տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցին նվիրված պաշտոնական արարողություն։ Այս մասին հայտնում է Ֆրանսիայում ՀՀ դեսպանության մամուլի ծառայությունը։
Միջոցառումը տեղի է ունեցել Ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող ու հայ ժողովրդի վերածնունդը խորհրդանշող «Հայաստանի Արծիվ» հուշակոթողի առջև։
«Արարողությանը ելութներով հանդես են եկել Ֆրանսիայում ՀՀ դեսպան Արման Խաչատրյանը, Ֆրանսիայի Կառավարության խոսնակ, էներգետիկայի հարցերով լիազոր նախարար Մոդ Բրեժոնը, Օ-դը-Սեն դեպարտամենտի նախագահ Ժորժ Սիֆրեդին, Անտոնիի քաղաքապետ Օդ Նոդե-Լանգլուան և փոխքաղաքապետ Վիսսամ Նեհմեն»,– նշված է հաղորդագրությունում։
Արարողությանը մասնակցել են նաև այլ քաղաքապետներ, սենատորներ, պատգամավորներ, ֆրանսահայ համայնքային կառույցների ներկայացուցիչներ, բազմաթիվ ֆրանսահայեր և ֆրանսիացիներ։
Ֆրանսիայի Անտոնի քաղաքում Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցին նվիրված պաշտոնական արարողության մասնակիցները
© Photo : Ambassade d'Arménie en France
Նրանք ծաղկեպսակներ և ծաղիկներ են խոնարհել «Հայաստանի Արծիվ» հուշակոթողի մոտ։