ԵՐԵՎԱՆ, 17 ապրիլի – Sputnik. ՌԴ բանակը վերահսկողության տակ է վերցրել Խարկովի մարզի Զիբինո բնակավայրը։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ–ն։
Նշվում է, որ բնակավայրը վերահսկողության տակ են վերցրել «Հյուսիս» զորախմբի ստորաբաժանումները։
Ռուսաստանը ռազմական գործողություն է սկսել Ուկրաինայում 2022 թվականի փետրվարի 24-ին։ Նախագահ Վլադիմիր Պուտինն այն անվանել է ի պաշտպանություն նրանց, որոնք Կիևի ռեժիմի կողմից 8 տարի շարունակ ենթարկվում են ծաղրուծանակի, ցեղասպանության:
Դրա համար նախատեսվում է իրականացնել Ուկրաինայի ապառազմականացում և ապազգայնականացում, դատի տալ բոլոր ռազմական հանցագործներին, որոնք պատասխանատու են Դոնբասի խաղաղ բնակիչների դեմ արյունալի հանցագործությունների համար: Արևմուտքի երկրներն ի պատասխան լայնածավալ պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի դեմ։