ԵՐԵՎԱՆ, 17 ապրիլի – Sputnik. Լիբանանում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը շարունակում է աշխատել արտակարգ ռեժիմով: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ ԱԳՆ-ն՝ հավելելով, որ ապահովում է անհրաժեշտ խորհրդատվություն և հյուպատոսական ծառայությունների մատուցումը։
«Լիբանանի օդային տարածքը բաց է. շաբաթական երկու անգամ իրականացվում են Բեյրութ-Երևան ուղիղ չվերթեր։ Պարբերաբար անցկացվում են հանդիպումներ Լիբանանում գտնվող ՀՀ քաղաքացիների հետ՝ զարգացումների հետևանքով առաջացող հնարավոր մարտահրավերների շրջանակը և ըստ անհրաժեշտության լրացուցիչ աշխատանքները քննարկելու նպատակով»,- նշել է ԱԳՆ-ն։
Արտգործնախարարությունը հիշեցրել է, որ շարունակում են գործել դեսպանության կողմից գործարկված թեժ գծերը՝ +961 3 157 305, +961 3 536 041:
Հիշեցնենք, որ Հայաստանի ԱԳՆ-ն ողջունել է Լիբանանում հայտարարված 10-օրյա հրադադարը։ Ապրիլի 17-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ Իսրայելին արգելել է հարվածներ հասցնել Լիբանանին, և դա այլևս չի կրկնվի: