ԵՐԵՎԱՆ, 17 ապրիլի – Sputnik. Փամբակ գյուղի տարածքում ջրագծի վթարի հետևանքով փակված երկաթգծի երթևեկությունը վերականգնվել է, տեղեկությունը հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Հայտնել էինք, որ Վանաձոր–Ալավերդի ավտոճանապարհի Փամբակ գյուղի տարածքում գործող գազալցակայանի մոտակայքում ջրատարի վթար է տեղի ունեցել, ինչի հետևանքով գնացքների շարժը դադարեցվել է։
Պարզվել է, որ Նովոսելցովո ջրագծի վթարի հետևանքով առաջացած ջրի հոսքից հարակից լանջից տեղի է ունեցել հողազանգվածի և քարաբեկորների սահք, ինչը փակել է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի երկաթգծի մոտ 30 գմ հատվածը։
Երկաթուղու աշխատակիցները փրկարարների օժանդակությամբ իրականացրել են հողազանգվածի մաքրման աշխատանքներ, երթևեկությունը երկաթգծով վերականգնվել է։