ԵՐԵՎԱՆ, 17 ապրիլի – Sputnik. ՀՕՊ հերթապահ միջոցները գիշերվա ընթացքում ՌԴ մարզերի վրա ուկրաինական 62 անօդաչու են խոցել։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ–ն։
«ՀՕՊ ուժերը հինգշաբթի ժամը 20.00–ից (Մոսկվայի ժամանակով) մինչև ուրբաթ ժամը 7.00 որսացել և ոչնչացրել են ուկրաինական 62 անօդաչու Աստրախանի, Բելգորոդի, Բրյանսկի, Վորոնեժի, Կուրսկի, Լենինգրադի, Նովգորոդի մարզերի և Ղրիմի երկնքում», – ասվում է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։
Ռուսաստանը ռազմական գործողություն է սկսել Ուկրաինայում 2022 թվականի փետրվարի 24-ին։ Նախագահ Վլադիմիր Պուտինն այն անվանել է ի պաշտպանություն նրանց, որոնք Կիևի ռեժիմի կողմից 8 տարի շարունակ ենթարկվում են ծաղրուծանակի, ցեղասպանության: Դրա համար նախատեսվում է իրականացնել Ուկրաինայի ապառազմականացում և ապազգայնականացում, դատի տալ բոլոր ռազմական հանցագործներին, որոնք պատասխանատու են Դոնբասի խաղաղ բնակիչների դեմ արյունալի հանցագործությունների համար: Արևմուտքի երկրներն ի պատասխան լայնածավալ պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի դեմ։