ԵՐԵՎԱՆ, 17 ապրիլի – Sputnik. ՀՀ արտգործնախարարի տեղակալ Վահան Կոստանյանը Անթալիայի դիվանագիտական համաժողովի շրջանակում այսօր հանդիպում է ունեցել Թուրքիայի ԱԳ նախարարի տեղակալ Բերրիս Էքինջիի հետ: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։
«Զրուցակիցները քննարկել են երկկողմ օրակարգի և տարածաշրջանային զարգացումներին առնչվող հարցեր՝ անդրադառնալով խաղաղության և համագործակցության ամրապնդման կարևորությանը»,– ասված է հաղորդագրությունում։
Անդրադարձ է կատարվել երկկողմ և տարածաշրջանային փոխկապակցվածությունն ապահովող նախագծերի իրականացման հնարավորություններին: