ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլի – Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մեկ տարով երկարաձգել է ԱՄՆ նավահանգիստներ ռուսական նավերի մուտքն արգելող որոշումը։ Համապատասխան որոշումը հրապարակվել է Ամերիկայի Միացյալ Նահանգների պետական փաստաթղթերի դաշնային ռեեստրում։
«Ես ևս մեկ տարով երկարաձգում եմ արտակարգ դրությունը․․. որը կապված է Ռուսաստանին պատկանող նավերի` Միացյալ Նահանգների նավահանգիստներում խարսխային կայանման և տեղաշարժի կարգավորման հետ»,-ասված է նախագահի հրամանագրում։
2022 թվականի ապրիլին հայտարարվել էր արտակարգ դրություն, որը ներքին անվտանգության նախարարին լիազորել էր կարգավորել Ռուսաստանի հետ կապված նավերի կայանումն ու տեղաշարժը։