Տարիներ են պետք, որ Իրանի դեմ գործողությունից հետո ԱՄՆ-ն համալրի զենքի պաշարները. Պենտագոն

Պենտագոնը
Ավելի վաղ The Wall Street Journal-ը հաղորդել էր, որ Մերձավոր Արևելքում գործողության ընթացքում կորցրած և վնասված ռազմական տեխնիկայի պատճառով ԱՄՆ-ի դրամական կորուստը մոտ 3 մլրդ դոլարի է հասել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլի – Sputnik. Մի քանի տարի կպահանջվի, որպեսզի Պենտագոնը կարողանա համալրել Իրանի դեմ գործողության ընթացքում սպառած զենքի պաշարները։ Այս մասին, ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, հայտարարել է ԱՄՆ հակահրթիռային պաշտպանության գործակալության տնօրեն, գեներալ-լեյտենանտ Հիթ Քոլինզը։
«Ժամանակ կպահանջվի այս զինամթերքի արտադրության համար։ Մենք պետք է արտադրական գծեր գործարկենք. բոլոր այս զենքերը գործող արտադրական գծեր ունեն, և մենք ամեն օր զենք ենք արտադրում պաշարները համալրելու համար, սակայն ամբողջությամբ պաշարները համալրելու համար մի քանի տարի կպահանջվի», – ասել է Քոլինզը ԶՈւ գծով պալատի կոմիտեի լսումների ժամանակ։
Իրանի դեմ ԱՄՆ գործողության արժեքը 45 օրվա ընթացքում գերազանցել է 51 մլրդ դոլարը, գրում է Iran War Cost Tracker պորտալը։
Ավելի վաղ Wall Street Journal-ը հայտնել էր, որ Մերձավոր Արևելքում գործողության ընթացքում կորցրած և վնասված ռազմական տեխնիկայի պատճառով ԱՄՆ-ի դրամական կորուստը մոտ 3 մլրդ դոլարի է հասել։
Հիշեցնենք` ԱՄՆ–ն ու Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին հարվածներ հասցնել Իրանին։ Ապրիլի 8-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը համաձայնեց երկու շաբաթով դադարեցնել Իրանի ուղղությամբ հարվածները և հավաստիացրեց, որ հրադադարը կլինի երկկողմանի։ Թեհրանն էլ հայտարարեց, որ ԱՄՆ-ի հետ բանակցություններ կսկսի Իսլամաբադում (Պակիստան) իրանական կողմի առաջարկած 10 կետերի շուրջ։
Ապրիլի 12-ին հայտնի դարձավ, որ բանակցություններն արդյունք չեն տվել, պատվիրակությունները հեռացել են Պակիստանից։