Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

ՌԴ ՀՕՊ ուժերը մեկ գիշերվա ընթացքում մոտ 210 ուկրաինական դրոն են խոցել

Ուկրաինական զորքերը պարբերաբար տարբեր միջոցներով, այդ թվում՝ ԱԹՍ-ներով, գնդակոծում և գրոհում են ՌԴ տարածքը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ,16 ապրիլի – Sputnik. ՀՕՊ ուժերը մեկ գիշերվա ընթացքում որսացել և ոչնչացրել են մոտ 210 ուկրաինական ԱԹՍ, հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը:
«Անցած գիշերվա ընթացքում ՀՕՊ-ի հերթապահ միջոցներով Բելգորոդի, Սմոլենսկի, Կուրսկի, Բրյանսկի, Օրյոլի մարզերի, Կրասնոդարի երկրամասի, Ղրիմի Հանրապետության տարածքների և Սև ու Ազովի ծովերի ջրային տարածքների վրա որսվել և ոչնչացվել են 207 ուկրաինական անօդաչու թռչող սարքեր», - ասված է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։