Լոռիում ջրատարի վթարի հետևանքով հողը սահել է երկաթգծի վրա․ երթևեկությունը դադարեցվել է

Այս պահին ջրի արտահոսքը ժամանակավորապես դադարեցվել է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլի – Sputnik. Լոռու մարզում՝ Վանաձոր–Ալավերդի ավտոճանապարհի Փամբակ գյուղի տարածքում գործող գազալցակայանի մոտակայքում, ջրատարի վթար է տեղի ունեցել, ինչի հետևանքով գնացքների շարժը դադարեցվել է։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը։
«Վթարի հետևանքով ավազահողային զանգվածը սահել է դեպի երկաթգիծ։ Մոտ 100 գծամետր հատվածը և մոտ 100 խմ հողազանգված լցվել է երկաթգծի կողային հատվածներ, ինչի պատճառով էլ երկաթգծով գնացքների տեղաշարժը դարձել է անհնար»,- գրում է կայքը։
Նշվում է, որ դեպքի վայր են ժամանել «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության ներկայացուցիչները, ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ, ինչպես նաև «Վեոլիա Ջուր» ընկերության ներկայացուցիչները։
Այս պահին ջրի արտահոսքը ժամանակավորապես դադարեցվել է և իրականացվում են վթարավերականգնողական աշխատանքներ։
Ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան։
Լարս տանող ճանապարհը փակվել է սելավային հոսքի պատճառով