ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլի – Sputnik. Վլադիմիր Զելենսկու հայտարարությունը, թե Ուկրաինան պատրաստ է Սուրբ Զատկի առթիվ հրադադար պահպանել, հակասեց գործողություններին։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Զելենսկու խոսքը հերթական անգամ տարբերվեց գործից։ Կիևում հրադադարի մասին միտք անգամ չկար»,- ասել է Զախարովան՝ պատասխանելով լրագրողների հարցերին։
Ավելի վաղ Կրեմլը հայտնել էր, որ Սուրբ Զատկի առթիվ Ռուսաստանի զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Վլադիմիր Պուտինը հրադադար է հայտարարել ապրիլի 11-ի ժամը 16:00-ից մինչև ապրիլի 12-ի օրվա ավարտը։
Ռուսաստանի հայտարարած Զատկի հրադադարի մեկնարկից մի քանի ժամ առաջ Զելենսկին հայտարարել էր, որ Ուկրաինան կպահպանի կրակի դադարեցման ռեժիմը և կգործի «հայելային» սկզբունքով։ Սակայն հրադադարի ավարտից հետո ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնեց, որ 6558 խախտում է արձանագրել։