Հայտնի է՝ ովքեր ձեռնոց կնետեն շախմատի աշխարհի չեմպիոններին

Տղամարդկանց մրցաշարի հաղթող է դարձել ուզբեկ շախմատիստ Ջավոխիր Սինդարովը, իսկ կանանց մրցաշարում հաղթող է դարձել հնդիկ շախմատիստուհի Ռամեշբաբու Վայշալին:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլի - Sputnik. Կիպրոսի Պեյա քաղաքում ավարտվել է 2026 թվականի շախմատի հավակնորդների մրցաշարը։ Տեղեկացնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիացից։
Տղամարդկանց մրցաշարի հաղթող է դարձել ուզբեկ շախմատիստ Ջավոխիր Սինդարովը, իսկ կանանց մրցաշարում հաղթող է դարձել հնդիկ շախմատիստուհի Ռամեշբաբու Վայշալին:
Ջավոխիր Սինդարով
Ջավոխիր Սինդարովը հնարավորություն է ստացել այս տարի աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար մրցել գործող չեմպիոն Գուկեշ Դոմարաջուի հետ, իսկ Ռամեշբաբու Վայշալին՝ կանանց գործող չեմպիոն Ցզյու Վենցզյունի հետ:
Ռամեշբաբու Վայշալին

Տղամարդկանց մրցաշարի եզրափակիչ աղյուսակ

Ջավոխիր Սինդարով՝ 10 միավոր
Անիշ Գիրի՝ 8.5 միավոր
Ֆաբիանո Կարուանա՝ 7.5 միավոր
Վեյ Ի՝ 7 միավոր
Հիկարու Նակամուրա՝ 6.5 միավոր
Մաթիաս Բլյուբաում՝ 6 միավոր
Ռամեշբաբու Պրագնանանդհա՝ 6 միավոր
Անդրեյ Եսիպենկո՝ 4.5 միավոր

Կանանց մրցաշարի եզրափակիչ աղյուսակ

Ռամեշբաբու Վայշալի՝ 8.5 միավոր
Բիբիսարա Ասաուբաևա՝ 8 միավոր
Չժու Ջիներ՝ 7.5 միավոր
Ալեքսանդրա Գորյաչկինա՝ 7.5 միավոր
Աննա Մուզիչուկ՝ 7 միավոր
Եկատերինա Լահնո՝ 6.5 միավոր
Թան Չժունյի՝ 5.5 միավոր
Դիվյա Դեշմուխ՝ 5.5 միավոր