Գրող և պրոդյուսեր Ռուբեն Փաշինյանի մամուլի ասուլիսը

Sputnik
Մայիսի 20-ին Ռուսաստանի հայերի միության մոսկովյան գրասենյակում տեղի կունենա «Հարցազրույց առանց խմբագրման» տեսանախագծի պրեմիերան: Նախագծի ստեղծման համար խթան է հանդիսացել այն փաստը, որ ժամանակակից տեղեկատվական տարածքում ակտիվորեն կեղծվում է հայոց պատմությունը։
Ապրիլի 17-ին` ժամը 13.00-ին, գրող և պրոդյուսեր Ռուբեն Փաշինյանը Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կխոսի այս նախագծի, Հայրենական մեծ պատերազմի հերոսներին նվիրված «Մարտական եղբայրություն» վավերագրական ֆիլմերի շարքի շարունակության, ինչպես նաև կինոյի և գրականության մասին ընդհանուր առմամբ։
Ասուլիսը կհեռարձակվի Sputnik Արմենիա կայքում և VK սոցիալական ցանցի մեր էջում։
Հարգելի՛ գործընկերներ, կարող եք գալ Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոն և տեղում ստանալ ձեզ հետաքրքրող հարցերի պատասխանները։ Հարցերը կարող եք հղել նաև v.aloyan@sputniknews.com էլեկտրոնային հասցեով կամ @Vardan_Aloyan Տելեգրամ–ալիքով։
Հեռ` +374(98)180-626, +374 (91) 42-12-35, Հասցեն` ք. Երևան, Ամիրյան 4/7, «Իմպերիում Պլազա» բիզնես կենտրոնի շենք, 4-րդ հարկ: