ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի – Sputnik. «Վերին Լարս» անցակետով Վրաստանից Ռուսաստան ճանապարհը բացվել է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Այս մասին հայտնել է Վրաստանի ավտոճանապարհների դեպարտամենտը։
Ապրիլի 10-ից երթևեկությունը արգելափակվել էր ձնահոսքի վտանգի պատճառով:
«Վերականգնվել է տրանսպորտային միջոցների երթևեկությունը Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս միջազգային նշանակության ավտոմոբիլային ճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում կցորդիչով և կիսակցորդիչով տրանսպորտային միջոցների համար»,– ասված է հաղորդագրությունում:
Հիշեցնենք, որ «Վերին Լարս» անցակետի ճանապարհը միակ ցամաքային երթուղին է, որը Հայաստանը կապում է Ռուսաստանի հետ (Վրաստանի տարածքով):