Լուրջ են արդյոք Էրդողանի սպառնալիքներն Իսրայելին. Արեշևը հիշեցրել է Անկարայի խոստումները

Ավելի վաղ Թուրքիայի առաջնորդը Իսրայելին սպառնացել էր ռազմական ներխուժմամբ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի - Sputnik. Իսրայելին սպառնալուց առաջ Թուրքիան պետք է կատարեր նախկինում տված խոստումները։ Այսպես է ռուս քաղաքագետ Անդրեյ Արեշևը մեկնաբանել Ռեջեփ Էրդողանի հայտարարությունը, որով վերջինս Թել Ավիվին սպառնացել էր ռազմական ներխուժմամբ՝ Լիբիայի և Արցախի օրինակով։
«Կարելի էր սկզբի համար հասկանալ, թե ինչպես են թուրքերն իրականացնելու տարբեր տեսակի մարդասիրական առաքելությունները, ինչպես փորձում էին անել, օրինակ, Գազայում։ Եվ թե ինչ դուրս եկավ դրանից, ինչպես արձագանքեց Իսրայելը»,-ասել է փորձագետը Մոսկվա-Երևան տեսակապի ժամանակ՝Sputnik Արմենիա մուլտիմեդիոն կենտրոնի հարթակից միացմամբ։
Ավելի վաղ Լիբանանին ՑԱԽԱԼ-ի հարվածների համատեքստում Թուրքիայի նախագահը հայտարարել էր, որ ճիշտ այնպես, ինչպես թուրքերը «մտան Ղարաբաղ և Լիբիա», նույնը կանեն նաև Իսրայելի դեպքում։
Արեշևի խոսքով՝ իսրայելական բանակի գործողություններին ի պատասխան Էրդողանի կոշտ հռետորաբանությունն ավելի շուտ ներքաղաքական նպատակներ ունի։ Ակնհայտ է, որ Լիբանանում ռազմական գործողությունը հուզական արձագանք է առաջացնում Թուրքիայի իսլամիստների և պահպանողականների շրջանում։ Երկրի նախագահի սպառնալիքները հենց այս սեգմենտի համար են նախատեսված։