ԵՐԵՎԱՆ,15 ապրիլի – Sputnik. Իսրայելի պաշտպանության բանակն անցած օրվա ընթացքքում Լիբանանի հարավում գրոհել է «Հզբոլլահ» շարժման ավելի քան 200 թիրախ: Այս մասին ասվում է բանակի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ։
«Վերջին 24 ժամվա ընթացքում Իսրայելի պաշտպանության բանակը Լիբանանի հարավում հարվածներ է հասցրել «Հզբոլլահի» ավելի քան 200 օբյեկտների։ Խոցվել են գրոհայիններ, ռազմական կառույցներ, մոտ 20 արձակման կայանքներ, այդ թվում` վերջերս Իսրայելի գնդակոծության համար օգտագործվածները», - ասվում է հայտարարության մեջ։
Հիշեցնենք` մարտի 2–ի գիշերը Իսրայելը հայտարարել էր, թե «Հզբոլլահ» շարժումը Լիբանանի տարածքից վեց հրթիռ է արձակել, ինչին ի պատասխան իսրայելական ավիացիան սկսել է զանգվածային հարվածներ հասցնել կազմակերպությանը երկրի տարբեր շրջաններում, այդ թվում՝ Բեյրութում։
Նույն օրը Լիբանանի կառավարությունն արգելել է «Հզբոլլահի» ցանկացած ռազմական գործունեություն։ Շարժման ղեկավարությունը իշխանություններին մեղադրել է իսրայելական ագրեսիային դիմադրել չցանկանալու մեջ։