Իրանում ձերբակալել են «անջատողական ահաբեկչական խմբավորման պարագլխի»

Գերատեսչությունը նշում է, որ անցած երկու ամսվա ընթացքում ձերբակալվել են նաև խմբավորման 11 անդամներ, ևս հինգը ոչնչացվել են:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի - Sputnik. Իրանի հետախուզության նախարարությունը հայտնել է Իսրայելի հետ կապ ունեցող «անջատողական ահաբեկչական խմբավորման պարագլխի» ձերբակալության մասին։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«Հաջողված օպերատիվ գործողությունների համալիրի արդյունքում հայտնաբերվել և ձերբակալվել է (իսրայելական- խմբ.) վարչակարգի հետ կապ ունեցող անջատողական ահաբեկչական խմբավորման պարագլուխը, որը մի քանի մահափորձ էր իրականացրել, ինչպես նաև պայթուցիկ էր տեղադրել Խուզեսթան նահանգի (Իրանի հարավ-արևմուտքում- խմբ.) մի քանի քաղաքներում»,-Իրանի պետական հեռուստառադիոընկերությունը մեջբերում է նախարարության հայտարարությունը:
Գերատեսչությունը նշում է, որ անցած երկու ամսվա ընթացքում ձերբակալվել են նաև խմբավորման 11 անդամներ, ևս հինգը ոչնչացվել են: