ՀՀ–ՌԴ հարաբերությունները գտնվում են ամենաբարձր մակարդակի վրա, քան եղել են. Փաշինյան

ՀՀ վարչապետն ավելացրեց, որ աշխատանքային կապի մեջ է ինչպես ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, այնպես էլ վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի – Sputnik. Հայաստան–Ռուսաստան հարաբերություններն այսօր գտնվում են ամենաբարձր մակարդակի վրա, քան եղել են։ Այդ մասին այսօր Ազգային ժողովում կառավարության հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Նայեք Հայաստանի ու Ռուսաստանի ղեկավարների հանդիպման դինամիկաներն ու համեմատեք նախորդող շրջանների հետ՝ հանդիպումների, հեռախոսազրույցների, շփումների ու այցերի դինամիկան»,– ընդգծեց նա։
Վարչապետն ավելացրեց, որ աշխատանքային կապի մեջ է ինչպես ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, այնպես էլ ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ։
«Դա մեր շփումներին առանձնահատուկ բովադակություն է տալիս։ Մենք Ռուսաստանի հետ չենք վիճել, չենք վիճում, չենք վիճելու։ Մեզ հակադրությունների մեջ ներքաշելու փորձերը` լինի քաղաքական, թե տնտեսական, սին են։ Որևեէ մեկին չի հաջողվելու դա անել»,– վստահեցրեց Փաշինյանը։
Նա հիշեցրեց, որ Հայաստանը ԵԱՏՄ անդամ երկիր է։
Վարչապետը կրկին նշեց, որ Ռուսաստան կատարած իր վերջին այցը համարում է հաջողված, քանի որ ձեռք են բերել ռազմավարական նշանակության այնպիսի պայմանավորվածություններ` ամենատարբեր ոլորտներում համագործակցությունը խորացնելու, որի արտահայտությունը առաջիկայում կտեսնենք։
«Այն մարդիկ, որոնք ուզում են խաթարել Հայաստան–Ռուսաստան բարեկամությունն ու եղբայրությունը, այդ մարդիկ պարզապես иностранный агент են»,– հայտարարեց նա։
Հիշեցնենք՝ ապրիլի 1-ին Մոսկվայում կայացել էր Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հերթական հանդիպումը։