ՀՀ–ն ԱՊՀ երկրների արտգործնախարարների խորհրդի նիստին կմասնակցի փոխնախարարի մակարդակով. ԱԳՆ

ԱՊՀ երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստը կկայանա Մոսկվայում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի – Sputnik. Հայաստանը ԱՊՀ երկրների արտգործնախարարների խորհրդի նիստին կմասնակցի փոխնախարարի մակարդակով։ Sputnik Արմենիային այս մասին հայտնեց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։
«Նիստի աշխատանքներին կմասնակցի Հայաստանի փոխարտգործնախարար Մնացական Սաֆարյանը», - ասաց նա։
Նշենք, որ ԱՊՀ երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստը կկայանա ապրիլի 17-ին Մոսկվայում։