Անհայտ անձը Թուրքիայի դպրոցներից մեկում կրակ է բացել, կան զոհեր

Նախօրեին նախկին աշակերտը որսորդական հրացանով հարձակվել էր Թուրքիայի հարավ-արևելյան Շանլիուրֆա նահանգի վարժարանի վրա:
Sputnik
Անհայտ անձը կրակ է բացել Թուրքիայի հարավ-արևելյան Ղահրամանմարաշ քաղաքի դպրոցում, կա 4 զոհ և 20 վիրավոր: Այս մասին հայտնել է նահանգապետ Մյուքերեմ Ունլյուերը։
«Խոսքը դպրոցի վրա հարձակման մասին է։ Տեղեկություններ ունենք տուժածների և զոհվածների մասին», - նահանգապետի հայտարարությունը մեջբերում է NTV հեռուստաալիքը։
Նախօրեին նահանգապետ Հասան Շըլդաքը հայտնել էր, որ նախկին աշակերտը որսորդական հրացանով հարձակվել է Թուրքիայի հարավ-արևելյան Շանլիուրֆա նահանգի վարժարանի վրա, միջադեպի հետևանքով տուժել է 16 մարդ, զոհեր չկան: