ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի – Sputnik. Ուկրաինայի զինված ուժերը հարվածել են Նովովլադիմիրովկա գյուղի մարդասիրական օգնության պահեստին և Խերսոնի մարզի Նովայա Կախովկայի բազմաբնակարանային շենքին։ Այս մասին հայտնել է մարզպետ Վլադիմիր Սալդոն։
«ԱԹՍ–ների հարվածներից վնասվել են Նովովլադիմիրովկայի մարդասիրական օգնության պահեստը, Նովայա Կախովկայի բազմաբնակարանային շենքն ու գազատարը», – Max –ում գրել է Սալդոն։
Բացի այդ, նրա խոսքով, Կախովկայում, Տավրիյսկում և Կոստոգրիզովոյում վնասվել են մեքենաներ, Ժելեզնի Պորտում և Կոնստանտինովկայում՝ մասնավոր տներ, Գոլոյա Պրիստանում՝ չշահագործվող մանկապարտեզ։
«Զոհեր և տուժածներ չկան», – ընդգծել է մարզպետը։
Ուկրաինայի զինված ուժերը, ընդհանուր առմամբ, հարվածներ են հասցրել անօդաչուներով և հրետակոծել մոտ 30 բնակավայր։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։