ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի – Sputnik. Ռուսաստանը և ԱՄՆ-ն կարող են բազմաթիվ փոխշահավետ նախագծեր ունենալ հարաբերությունների վերականգնումից հետո, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Այստեղ բոլորովին պարտադիր չէ սպասել Ուկրաինայի կարգավորմանը՝ և՛ Վաշինգտոնի, և՛ Մոսկվայի շահերից ելնելով, փոխշահավետ նախագծեր կարելի է իրականացնել, որոնք կարող էին շատ լինել», – լրագրողներին ասել է Պեսկովը։
Նա հավելել է, որ ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ տնտեսական համագործակցության վերականգնումը կապում է Ուկրաինայի կարգավորման հետ, մինչդեռ Մոսկվան դա պարտադիր չի համարում։