Իսրայելի ավիացիան Լիբանանի հարավում գրոհել է ավելի քան 30 բնակավայրեր

Ռմբակոծության է ենթարկվել նաև Լիբանանի հարավում գտնվող Տիր խոշոր քաղաքը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ,14 ապրիլի - Sputnik. Իսրայելի ռազմական ավիացիան այսօր օրվա սկզբից հարձակվել է Լիբանանի հարավում գտնվող 33 բնակավայրերի վրա։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է լիբանանյան ռազմադաշտային աղբյուրը։
Գործակալության աղբյուրի տվյալներով՝ ռմբակոծությունների է ենթարկվել նաև Լիբանանի հարավում գտնվող Տիր խոշոր քաղաքը։
«Հզբոլլահ» շարժումն իր հերթին հայտարարել է այսօր Իսրայելի դեմ 12 ռազմական գործողություն իրականացնելու մասին. հարձակման են ենթարկվել իսրայելցի զինվորականների կուտակումների վայրերը և Իսրայելի հյուսիսում գտնվող բնակավայրերը։
Իրանի և ԱՄՆ-ի միջև երկշաբաթյա հրադադարի մասին հաղորդագրություններից հետո «Հզբոլլահը» դադարեցրել էր Իսրայելի դեմ գործողությունները: Բեյրութի և հարավային Լիբանանի քաղաքների վրա Իսրայելի զանգվածային հարձակումներից հետո ապրիլի 9-ին շիա դիմադրությունը վերսկսել է ռազմական գործողությունները։