ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի – Sputnik. ՀՕՊ ուժերը գիշերը Ռուսաստանի շրջանների վրա ոչնչացրել են 97 ուկրաինական անօդաչու թռչող սարք։ Այս մասին այսօր հաղորդել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։
«Ապրիլի 13-ի ժամը 20:00-ից (Մոսկվայի ժամանակով) մինչև ապրիլի 14-ի ժամը 7:00-ն ՀՕՊ համակարգերը Բելգորոդի, Բրյանսկի, Վորոնեժի, Կուրսկի, Լիպեցկի, Ռոստովի և Տուլայի մարզերի, Ղրիմի Հանրապետության և Ազովի ծովի վրա որսացել և ոչնչացրել են 97 ուկրաինական անօդաչու թռչող սարք (ԱԹՍ)»,–ասվում է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։