ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի – Sputnik․ Անթալիայում կայանալիք դիվանագիտական համաժողովում Հայաստանը կներկայացնի փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը։ Համաժողովի պաշտոնական կայքում մասնակիցների շարքում հրապարակված է նաև Կոստանյանի լուսանկարը։
Նշենք, որ համաժողովի մասնակիցների թվում են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն, Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը և այլք։
Անթալիայի 5-րդ դիվանագիտական համաժողովն այս տարի կանցկացվի ապրիլի 17-18-ը։ Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, հաստատելով Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի մասնակցությունը, նշել էր, որ ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն այնտեղ կքննարկի Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը: