Իրանա–ամերիկյան բանակցություններն արդյունք չտվեցին. խաղաղություն չհաստատվեց։ Մերձավոր Արևելքում մեկնարկած պատերազմի երկրորդ փուլը կարող է ավելի մոլեգին և կործանարար լինել: Ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ տարածաշրջանի և Հարավային Կովկասի երկրների համար։
Քաղաքագետ, Ռազմավարական մշակույթի հիմնադրամի փորձագետ Անդրեյ Արեշևն իր տեսակետը կհայտնի ապրիլի 15-ին` ժամը 12.00-ին, Մոսկվա-Երևան տեսակամրջի ժամանակ, որը կկայանա Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնի միացմամբ։
Տեսակամուրջը կհեռարձակվի Sputnik Արմենիայի կայքում և VK սոցիալական ցանցի մեր էջում։