Երևան–Գյումրի ճանապարհին խոշոր ավտովթար է տեղի ունեցել. 5 մարդ տեղափոխվել է հիվանդանոց

Նախաձեռնվել է քրեական վարույթ, ավտոմեքենաների սեփականատերերի և վիրավորների ինքնությունը պարզվում են։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի – Sputnik. Արագածոտնի մարզում` Երևան–Գյումրի ավտոճանապարհին, այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել. բախվել են «Toyota Camry», «Volkswagen» և «Mercedes Vito» մակնիշի ավտոմեքենաները, կա 5 վիրավոր։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
Կայքի տվյալներով` դեպքը տեղի է ունեցել այսօր` ժամը 13։30–ի սահմաններում, Երևան–Գյումրի ավտոճանապարհի 52 կմ հատվածում։
Հայտնի է, որ «Toyota Camry»–ն վարել է Շիրակի մարզի բնակիչ 35–ամյա Բարսեղ Գ․–ն, «Volkswagen»–ը` նույն մարզի 58–ամյա բնակիչ Գագիկ Բ․–ն, իսկ «Mercedes Vito»–ն` 43–ամյա Էդուարդ Գ․–ն։
Վթարի հետևանքով 5 մարդ տեղափոխվել է «Թալին» բժշկական կենտրոն։
Նախաձեռնվել է քրեական վարույթ, ավտոմեքենաների սեփականատերերի և վիրավորների ինքնությունը պարզվում են։