ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի – Sputnik․ Այսօր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզի Մխչյան գյուղում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամը 14։00-ի սահմաններում բախվել են Արարատի մարզի բնակիչներ 29-ամյա Ենոք Մ․-ի վարած «Nissan X-Trail» մակնիշի և 35-ամյա Եղիշե Ռ․-ի վարած «Լադա» մակնիշի ավտոմեքենաները։
Բախման հետևանքով 3 հոգի տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արտաշատ» բժշկական կենտրոն։ Կայքի տեղեկություններով՝ վիրավորներից մեկը 2 տարեկան երեխա է։
Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։