ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի – Sputnik. Հայաստանի սպորտային մարմնամարզության հավաքականի անդամ, Եվրոպայի չեմպիոն Համլետ Մանուկյանն աշխարհի գավաթի խաղարկությունում երկրորդ անընդմեջ ոսկե մեդալը նվաճեց։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիան։
Խորվաթիայի Օսիյեկ քաղաքում ընթացող Մարմնամարզության աշխարհի գավաթի առաջնությունում նա 14.733 միավորով ոսկե մեդալ նվաճեց նժույգթափեր վարժությունում։
Իսկ մարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը օղակներով վարժությունում վաստակեց 14.133 միավոր և բրոնզե մեդալ նվաճեց։
Հիշեցնենք` Համլետ Մանուկյանը ոսկե մեդալ էր նվաճել նաև ապրիլի 5-ին։