ԱՄՆ–ն հետագայում էլ է շատ ակտիվ գործելու Հարավային Կովկասում. ռուս փորձագետ

Արևելագետ Վասիլի Կուզնեցովը Sputnik Արմենիա ռադիոկայանի եթերում Արման Վանեսքեհյանի հետ զրույցում նշել է` Ռուսաստանում նույնքան հայ է բնակվում, որքան բուն Հայաստանում, և սա շատ կարևոր է։
Sputnik

Թրամփը հաշտեցնում է երկրների, որոնց անունները ոչ մի կերպ չի կարողանում հիշել

Բավական դժվար է կանխատեսել, թե երբ հնարավոր կլինի խոսել իրանական հակամարտության գոնե թեժ փուլի ավարտի մասին, հետևաբար հնարավոր չէ կանխատեսել նաև, թե ԱՄՆ–ն ինչպիսի վարքագիծ կդրսևորի Հարավային Կովկասում։ Ռուսաստանցի արևելագետ, քաղաքագետ Վասիլի Կուզնեցովի խոսքով՝ ամեն դեպքում պետք է նկատի ունենալ, որ այս տարածաշրջանում ամերիկացիները շատ կարևոր ռազմավարական շահեր ունեն:
«Ընդ որում` պետք է հաշվի առնել ինչպես ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփի վարքագծային առանձնահատկությունները, այնպես էլ հենց ԱՄՆ-ի ռազմավարական շահերն այս տարածաշրջանում, -ասում է փորձագետը։ – Պետք է հաշվի առնել և՛ TRIPP նախագիծը (կամ այսպես կոչված «Թրամփի միջանցքը»), և՛ ԱՄՆ նախագահի` երկու երկրներին հաշտեցնելու անզուսպ ցանկությունը, ինչպես նաև մի շարք այլ հանգամանքներ»:
Քաղաքագետը հիշեցնում է, որ դեռ Թրամփից շատ առաջ ԱՄՆ–ն բավականին ակտիվ էր Հարավային Կովկասում, և որևէ հիմք չկա ենթադրելու, թե այդ երկիրը կարող է հրաժարվել իր ռազմավարական նպատակներից: Նա համոզված է` ակտիվությունը պահպանվելու է, այլ հարց է, թե այդ ակտիվությունն ինչ ձևեր կընդունի իրանական հակամարտության ավարտից հետո (անկախ նրանից, թե ինչպես և հօգուտ ում կավարտվի)։ Այ սրա շուրջ իսկապես արժե մտածել:

ՆԱՏՕ-ի անդամների համար փոխադարձ անվտանգություն ապահովելու պարտականությունը ծանր բեռ է դարձել

Ի սկզբանե մտավախություններ կային, որ Հարավային Կովկասի որոշ երկրներկարող են այս կամ այն ձևով ներքաշվել Իրանի հետ ռազմական դիմակայության մեջ: Թեկուզ այն պատճառով, որ վերջին տարիներին տարածաշրջանում բավականին ակտիվ գործում էր Հյուսիսատլանտյան դաշինքը, էլ չասած Թուրքիայի գործոնի մասին: Սակայն Կուզնեցովն ուշադրություն է հրավիրում այն փաստին, որ չնայած ԱՄՆ-ի ջանքերին, չհաջողվեց որևէ մեկին ներքաշել Իրանի դեմ պատերազմի մեջ:
«Մենք տեսնում ենք , որ ԱՄՆ–ի` ՆԱՏՕ-ի գծով դաշնակիցներն ակնհայտորեն այս հակամարտության մեջ ներքաշվելու ցանկություն չունեն։ Այս առումով պետք է արձանագրել, որ այդ դաշինքի եվրոպացի անդամները կարողացան սեփական դիրքորոշում հայտնել և պաշտպանել այն,- մատնանշում է քաղաքագետը:- Սա չի նշանակում, որ վաղը ՆԱՏՕ-ն կփլուզվի, սակայն կառույցի ներսում կոնկրետ և առարկայական ճգնաժամի մասին արդեն կարելի է խոսել և փաստել»:
Արդեն երևում է, որ ՆԱՏՕ-ի անդամների համար միմյանց անվտանգությունն ապահովելու պարտականությունը դարձել է ծանր բեռ: Նույնը վերաբերում է և՛ Թուրքիային, և՛ նրա հետ սերտորեն կապված Ադրբեջանին։ Արևելագետը համոզված է, որ տարածաշրջանի երեք երկրներից որևէ մեկը հակամարտությանը մասնակցելու ցանկություն չունի: Ընդհակառակը` և՛ Երևանը, և՛ Թբիլիսին, և՛ Բաքուն հնարավոր ամեն ինչ կանեն դիմակայության թեժ փուլից առավելագույնս հեռու մնալու համար:
Նպատակին չեն հասել, պատերազմը կարող է հետաձգվել տարիներով. իսրայելցի փորձագետ

Առայժմ հնարավոր չէ խուսափել Հայաստանի և Ռուսաստանի տնտեսական կապից

Ինչ վերաբերում է Ռուսաստանին, ապա, քաղաքագետի խոսքով, Հարավային Կովկասը որպես ինչ-որ «բուֆեր» դիտարկելն անթույլատրելի է։ Առհասարակ ամբողջ տարածաշրջանը պետք է ընկալել բազմադարյա պատմական, մշակութային և հումանիտար կապերի պրիզմայով: Միայն այն փաստը, որ Ռուսաստանում նույնքան հայ է բնակվում, որքան բուն Հայաստանում, շատ բանի մասին է խոսում: Եվ երկու երկրների տնտեսական կապերից փախչելու տեղ չկա:
Քաղաքագետի կարծիքով՝ անցել են այն ժամանակները, երբ առաջնորդվում էին ազդեցության գոտիների տրամաբանությամբ և իշխելու սկզբունքներով։
«Դա անցյալում մնացող մտածողության կատեգորիա է: Նոր տեխնոլոգիաները պարզապես նվազեցնում են այնպիսի կատեգորիայի նշանակությունը, ինչպիսին աշխարհագրական գործոնն է: Ուստի Հարավային Կովկասի երկրները ես կդիտարկեի որպես գործընկեր պետություններ: Բացի այդ, պարզվում է, որ այս տարածքը հիմա շատ կարևոր է գլոբալ լոգիստիկայի տեսանկյունից»,- ասում է արևելագետը:
Փորձագետը հատուկ ուշադրություն է դարձնում «Հյուսիս-հարավ» տրանսպորտային նախագծին, որի երթուղիները նախատեսվում է անցկացնել ինչպես ծովային ճանապարհով (խոսքը Կասպից ծովի մասին է), այնպես էլ ցամաքային ճյուղերով: Եվ այս առումով Հարավային Կովկասը դառնում է չափազանց կարևոր գործոն:
Կուզնեցովը նշում է` պետք է հաշվի առնել, որ տարածաշրջանի երկրներն օժտված են սեփական սուբյեկտայնությամբ, սեփական քաղաքական դերով: Եվ այս ամենի հետ պետք է հաշվի նստել ու հարաբերությունները կառուցել համապատասխանաբար։
Հարավային Կովկասը պետք է ԱՄՆ–ին, բայց ոչ հիմա. քաղաքագետը` Թրամփի արկածախնդրության մասին