ԵՐԵՎԱՆ,10 ապրիլի – Sputnik. Վլադիկավկազի պայթյունի շրջակայքում արտակարգ դրություն է հայտարարվել։ Այս մասին հայտնել է քաղաքապետ Վյաչեսլավ Միլձիխովը։
«Վլադիկավկազի Պարտիզանսկի նրբանցքի շենքում տեղի ունեցած պայթյունի պատճառով արտակարգ դրություն է սահմանվել»,-իր տելեգրամյան ալիքում գրել է Միլձիխովը:
Հիշեցնենք, որ այսօր Վլադիկավկազի պիրոտեխնիկայով պահեստում պայթյուն է տեղի ունեցել։ Հրդեհը տարածվել է մոտակայքում գտնվող շինարարական ապրանքների խանութի վրա։
Ինչպես հայտնել Է Հյուսիսային Օսեթիայի ղեկավար Սերգեյ Մենյայլոն, մեկ մարդ զոհվել է, 14-ը՝ վիրավորվել: Տուժածների թվում երկու երեխա կա։