Վերին Լարս տանող ճանապարհը կրկին փակվել է բոլոր տրանսպորտային միջոցների համար

Սահմանափակումները կիրառվել են սողանքի վտանգի պատճառով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 ապրիլի – Sputnik. Վերին Լարսի անցակետ տանող ճանապարհը փակվել է բոլոր տրանսպորտային միջոցների համար: Այս մասին հայտնում է Վրաստանի ճանապարհային դեպարտամենտը։
«Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս միջազգային ավտոճանապարհին սահմանափակումներ են կիրառվել սողանքի վտանգի պատճառով»,– ասված է հաղորդագրությունում։
Հիշեցնենք` Ռազմավիրական ճանապարհը Հայաստանը Ռուսաստանին կապող միակ գործող ցամաքային ուղին է։
Հայաստանի մի շարք հատվածներում ձյուն է գալիս. Պուշկինի թունելը հոսանքազրկվել է