Վաղը 7-ամսյա կալանքից հետո Սամվել Կարապետյանը հանդես կգա հանրային ուղերձով

Նարեկ Կարապետյանի խոսքով` Հայաստանում փոփոխությունները կառաջնորդի Սամվել Կարապետյանը։
Sputnik
«Ուժեղ Հայաստան» կուսակցության վաղվա հանրահավաքում 7– ամսյա կալանքից հետո, խոսքի իրավունքի սահմանափակումից հետո, Սամվել Կարապետյանը առաջին անգամ հանդես կգա հանրային ուղերձով։ Այս մասին հայտարարել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը սոցցանցում հրապարակված տեսանյութում։
«Վաղը ժամը 5–ին Օպերայի հրապարակում բոլորս կլսենք Սամվել Կարապետյանի ուղերձը, և դա կբերի փոփոխություն մեր երկրում։ Հայաստանում փոփոխությունները սկսվում են, և դրանք առաջնորդում է Սամվել Կարապետյանը»,–ասաց Կարապետյանը։
Հիշեցնենք` ապրիլի 11–ին, ժամը 17–ին Ազատության հրապարակում տեղի կունենա «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ» դաշինքի հանրահավաքը։