Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

ՌԴ ԶՈւ–ն վերահսկողության տակ է վերցրել ԴԺՀ-ի Դիբրովան և Սումիի մարզի Միրոպոլսկոյեն. ՊՆ

Մեկ օրվա ընթացքում վերահսկողություն է հաստատվել հատուկ ռազմական գործողության գոտում գտնվող երկու բնակավայրերի նկատմամբ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 ապրիլի – Sputnik. ՌԴ ԶՈւ–ն վերահսկողություն է հաստատել ԴԺՀ-ի Դիբրովա և Սումիի մարզի Միրոպոլսկոյե բնակավայրերի նկատմամբ։ Այս մասին հայտնել է ՌԴ ՊՆ–ն։
Միրոպոլսկոյե բնակավայրը վերահսկողության տակ են առել «Հյուսիս» զորախմբի ստորաբաժանումները, Դիբրովան` «Հարավ» զորախմբի ստորաբաժանումները։
Հավելենք, որ ապրիլի 1–ին ՌԴ ՊՆ–ն հայտնել էր Խարկովի մարզի Վերխնյայա Պիսարևկան և Զապորոժիեի մարզի Բոյկոն, մարտի 31-ին` Սումիի մարզի Մալայա Կորչակովկան վերահսկողության տակ վերցնելու մասին։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։